Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ծովինար գյուղի մոտակայքում գտնվող Օձաբերդ հնավայրում հայտնաբերվել են 10-6-րդ դդ. նախաուրարտական, ուրարտական և հետուրարտական նոր շերտեր:
Շուտով 2015-ը կավարտվի, առաջին հարյուրամյակը Հայոց ցեղասպանության: Ժամանակին թուրքական կառավարությունը՝ քեմալականները, որոնք երիտթուրքերի հետնորդներն էին, ոճրագործներին դատապարտեցին, սակայն ցեղասպանության նախաձեռնողները չնշվեցին:
Նրա երակներում հոսում է նաև հայի արյուն: 1829 թ. հոկտեմբերին ժամանակի ամենահարուստ հայը` ծագումով ղարաբաղցի Հովսեփ Ամիրխանյանը, ցանկություն հայտնեց Ռուսաստանից գնելու Արցախը (ավելի մանրամասն տե՛ս մեր «Մտադիր եմ դրամով գնել իմ նախնյաց երկրները՝ Ղարաբաղի աշխարհը Փայտակարանով հանդերձ» հոդվածաշարը «Իրատեսում»):
Հայաստանում այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 26-27-ին՝ «Հիշատակի ժառանգությունը» խորագրի ներքո: Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային կազմակերպություն¬ներն այս տարի ևս հանրությանը կներկայանան բազմաթիվ միջոցառումներով:
Ամեն տարվա սեպտեմբերի վերջին կիրակի օրը Հայաստանում նշվում է Մուսա լեռան ազատագրման տոնը, իսկ այս տարի՝ նաև 100-րդ տարելիցը: Մուսա լեռան հանդիսություններին մեծ պատվով ու հարգանքով հիշվում է Ֆրանց Վերֆելը, ում գրքով Հայոց ցեղասպանությունը և հայերի ազատագրման պայքարը աշխարհահռչակ դարձան:
Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:
«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ կողմից իրականացվում է «Հիշողություններ ֆրոնտից...» ծրագիրը։ Այն նպատակ ունի հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին և պատերազմի մասնակից վետերաններին։
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...